Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվում է մարդ, որը դեմքի լուրջ արտահայտությամբ հերքում է մի բան, ինչը տեսել է ողջ երկիրը կադր առ կադր


23:08 , 10 մայիս, 2020

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը քիչ առաջ Ազատության եթերում ասաց, որ մի քանի անգամ դիտել է ԱԺ-ի միջադեպի ձայնագրությունը ու չի տեսել այդտեղ խփելու որևէ դրվագ։ Իր համար առհասրակ սա շատ խառը իրավիճակ է ու ըստ էության պարզ չէ թե վերջը ինչ էր եղել։ Իսկ այն, որ Էդմոն Մարուքյանին նախ հարվածում է Սասունը, իսկ հետո մյուս երկու պատգամավորները կողքից/հետևից Անդրանիկը համարում է «հայտնի ԶԼՄ-ների կողմից տարածված ապատեղեկատվություն»։ Փաստացի, Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվում է մարդ, որը դեմքի լուրջ արտահայտությամբ հերքում է մի բան, ինչը տեսել է ողջ երկիրը կադր առ կադր։

Այս ամենում միակ զարմանալի բանն այն է, որ ես հրաշքով հաջողացրեցի նկարագրել այս ողջ իրավիճակը առանց գեթ մեկ քֆուրի։