Պարզվում է իսկապես եղել են պլաններում մայիսի 12,13,14 չվերթներ, բայց Հայաստանի Պարետատունը չի համաձայնեցրել ավիընկերության հետ այս օրերի թռիչքները
19:28 , 10 մայիս, 2020
Մոսկվայի հյուրանոցներում գտնվող հայրենակիցներ, պատասխանելով ձեզանից շատերից ուղղված հարցին ուզում եմ ասել, որ այո, պարզվում է իսկապես եղել են պլաններում մայիսի 12,13,14 չվերթներ, բայց Հայաստանի Պարետատունը չի համաձայնեցրել ավիընկերության հետ այս օրերի թռիչքները։ Քանի որ, դեռ պատրաստ չեն ընդունելու և ապահովվելու ձեր համար երկուշաբաթյա կարանտինային պայմաններ։
Ցավոք, բայց դեռ հայտնի չէ, երբ կկարողանաք մեկնել։