Վաղն ԱԺ-ում քվեարկելիս՝ պատգամավորները պետք է հիշեն, որ սորոսականների հետ կիսելու են երեխաների համար վտանգավոր հետևանքների պատասխանատվությունը


17:31 , 10 մայիս, 2020

Վաղն ԱԺ-ում քվեարկելիս՝ պատգամավորները պետք է հիշեն, որ սորոսականների հետ կիսելու են երեխաների համար վտանգավոր հետևանքների պատասխանատվությունը:

Վաղն Ազգային Ժողովում քվեարկվելու է ԵԽ Լանզարոտեի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման հարցը: Ժամանակի սղության պատճառով չեմ հասցրել մինչ այս անդրադառնալ այդ կոնվենցիայի որոշ խնդրահարույց կետերին.

Կոնվենցիան հիմք է տալու երեխաների սեռական շահագործումը կանխարգելող անվան տակ ուսումնական ծրագրերում ներդնել սեռական դաստիարակության վերաբերյալ առարկաներ՝ այդ թվում տարրական դասարաններում (հիշում ենք «Իմ մարմինն անձնական է» երեխաների համար նախատեսված խայտառակ գիրքը):

Հիմք է ստեղծվելու սորոսական քարոզիչների համար անարգել ԼԳԲՏ թեմաներով դասընթացներ անցկացնել դպրոցներում: Կոնվենցիայի ընդունումից հետո արդեն հեշտությամբ կընդունվեն համապատասխան որոշումները և օրենսդրական ակտերը:

Հաջորդ խնդիրը՝ կոնվենցիայով Հայաստանի նորմատիվ իրավական ակտերի համակարգ է ներմուծվելու «սեռական կողմնորոշում» հասկացությունը:

Այս կոնվենցիայի վավերացման հարցն ԱԺ է բերվել կորոնավիրուսի տարածման ժամանակ, քննարկվել կիսադատարկ դահլիճում, հիմա էլ գաղտագողի փորձում են վավերացնել:

Չեմ կարող ասել, թե ինչպես կվարվեն ԱԺ այն պատգամավորները, ովքեր Սորոսից գրանտներ չեն ստացել երեխաների շրջանում ԼԳԲՏ քարոզչություն իրականացնելու, Հայաստանում ընտանիքի ինստիտուտը քարուքանդ անելու, սեռական 300-ից ավել կողմնորոշում մարդկանց վզին փաթաթելու, Թուրքիայի շահերը սպասարկելու և մի շարք այլ, մեղմ ասած, ոչ հայանպաստ թեմաների համար, այդուհանդերձ, ԱԺ քվեարկությունից հետո բոլոր այն պատգամավորներն, ովքեր կողմ կքվեարկեն կոնվենցիայի վավերացմանը, իսկ հետո կասեն, թե տեղյակ չէին վտանգներից, պետք է իմանան, որ սորոսականների հետ միասին ստանձնում են պատասխանատվություն երեխաների շրջանում վտանգավոր քարոզչություն իրականացնելու համար հիմքեր ստեղծելու գործում:

Նույնիսկ, եթե չեն հասցրել ուսումնասիրել բավարար չափով, վաղն առնվազն կարող են հետաձգել քվեարկությունը՝ մանրամասն վտանգներին ծանոթանալու համար:

Երեխաների նկատմամբ բռնության և սեռական ոտնձգությունների դեմ պայքարն առաջնային նշանակություն ունի, բայց այդ թեման շատ նուրբ է և յուրաքանչյուր նոր կոնվենցիա, օրենք ընդունելուց առաջ պետք է մանրամասն ուսումնասիրվի, որպեսզի երեխաներին օգնելու փոխարեն անդառնալի վնասներ չտրվի: Առավել ևս պետք է ուշադիր լինել այն օրենքներին և կոնվենցիաներին, որոնք սորոսականներն են լոբբինգ անում՝ այս դեպքում ԼԳԲՏ անձանց ակտիվ քարոզչությամբ զբաղվող սորոսականներն են լծվել կոնվենցիան PR-ն անելու գործին: