Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 5551 մարդու մոտ. Gazeta


17:45 , 10 մայիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 551 դեպք: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտնում են կորոնավիրուսի հարցերով Մոսկվայի օպերատիվ շտաբից:

Բացի այդ, անցած օրվա ընթացքում բուժվել է 1011 մարդ, 58-ը մահացել է:

Ընդհանուր առմամբ, Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդ է 109 740 մարդ: Բուժվածների ընդհանուր թիվը 13790 է, մահացածների թիվը՝ 1068: