Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ օձի կերպարով (Photo)


15:47 , 10 մայիս, 2020

Ամերիկյան «Քարդաշյանների ընտանիք» շոուի աստղ, կոսմետիկ KKW Beauty բրենդի և ներքնազգեստի Skims ապրանքանիշի հիմնադիր Քիմ Քարդաշյանը կարանտինի ընթացքում հերթական ոճային փորձարկումն է արել՝ այս անգամ ներկայանալով օձի կերպարով:

Քարդաշյանը կրել է պիթոն կաշվից հանդերձանք և համապատասխան կերպարով լուսանկարները հրապարակել է Ինստագրամի իր էջում: