Արցախում կորոնավիրուս է հաստատվել 10 մարդու մոտ, մահվան դեպք չի արձանագրվել. Արցախի տեղեկատվական շտաբ


13:27 , 10 մայիս, 2020

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ կորոնավիրուս է հաստատվել 10 մարդու մոտ, որոնցից 6–ը բուժվել են, մեկուսացված է 17 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել։ Ընդհանուր կատարվել է 359 թեստավորում: