Մտավախություն ունեմ, որ վարակակիրների թվի աճի այս տեմպերով այլ ելք չի մնալու, քան տեղաշարժերի խստագույն սահմանափակումներ մտցնելը


12:44 , 9 մայիս, 2020

Կներեք, որ տոն օրով կորոնավիրուսից եմ խոսում։

Այս պահի դրությամբ ևս 146 վարակակիր է հայտնաբերվել (երեկ՝ 145)։ Ապրիլի 24-ից ակտիվ վարակակիրների թիվն ավելի արագ է աճում, քան ապաքինվողների թիվը։ Այսինքն` հիվանդանոցային տեղերը լցվում են։ Մոտ օրերս, կարծում եմ, կսկսեն սիմպտոմ չունեցողներին կամ թեթև տանողներին այլևս չհոսպիտալացնել։

Նաև մտավախություն ունեմ, որ վարակակիրների թվի աճի այս տեմպերով այլ ելք չի մնալու, քան տեղաշարժերի խստագույն սահմանափակումներ մտցնելը։ Շատ ավելի խիստ, քան մարտ-ապրիլին էր։