Հաճախ զրուցեք ինքներդ Ձեզ հետ. Դա լավացնում է ուղեղի աշխատանքը


07:59 , 19 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի հոգեբանների պնդմամբ`   ուղեղի ակտիվության վրա դրականորեն է ազդում զրուցը ինքներս մեզ հետ:

Փորձը կառուցվել է կորցրած իրերի որոնման վրա: Հարցումը ցույց է տվել, որ հենց այդ պահերին մարդկանց մեծ մասը ցանկություն է ունենում խոսել ինքն իր հետ՝ անհրաժեշտ հարցերի պատասխանները գտնելու նպատակով: Կամավորների խմբերից մեկին թույլ չեն տվել արտահայտվել, իսկ ահա երկրորդ խումբը իր կարծիքն արտահայտելու հնարավորություն է ունեցել:

Պարզվել է, որ երկրորդ խմբի կամավորներն ավելի արագ են գտել կորցրած իրը, դրանից բացի՝ նրանք բարձր տրամադրություն են ունեցել:

Ինքն իր հետ զրուցելիս՝ մարդը ոչ միայն հանգստանում է, այլև արագանում են ընկալման և մտածողության պրոցեսները, ինչը, գիտնականների կարծիքով, անբացատրելի երևույթ է: