«Հեղափոխության» երկու տարվա ամփոփումը


17:57 , 8 մայիս, 2020

• Իշխանությունների ապիկարության և թուլամորթության պատճառով տապալված կարանտինից հետո երկրում համաճարակի տարածման երկրորդ՝ նախորդից ավելի ուժեղ ալիքն է բարձրանում,

• Տնտեսությունը․ ինձնից էլ լավ գիտեք վիճակը,

• Ադրբեջանցիներն էլ մյուս կողմից են հոխորտում,

• ԱԺ-ում ընդդիմությունն օգնում է իշխանություններին ծածկադմփոց անել Արցախի հարցում Նիկոլի կիքսերը, ինչին ի «շնորհակալություն»՝ Նիկոլենք խորհրդարանական ընդդիմության առաջնորդին տփում են,

• Երկրի ղեկավարն էլ փողոցային մակարդակի բազարվում ա, թե ով ա ճիշտ, ով ա սխալ, «բա խի՞ Էդմոնը ամբիոնից իջավ», տո եսիմ ինչ։

Լակոտների դիկտատուրա։

Այս իշխանության ամեն օրը սպառնալիք է հայկական պետականության գոյությանը։

ՀՀ նախորդ իշխանությունների ամենամեծ մեղքը, եթե ոչ հանցագործությունը, սրանց իշխանությանը մոտ թողնելն էր։