22:30 , 8 մայիս, 2020Ով կմտածեր, որ Հնդկաստանի Մումբայ քաղաքում հասարակական կարգը խախտելու համար կարող են պատժել ոչ միայն մարդկանց, այլ նաև կապիկներին։ Բանն այն է, որ 3-4 կապիկներից բաղկացած բանդան կես տարի ահաբեկում էր քաղաքը: Նրանք մարդկանցից ուտելիք էին գողանում, մտնում էին մարդկանց տներ, պատռում բարձերը, և սրանք հանցագործությունների մի մասն են միայն, որ կապիկների կազմակերպված հանցավոր խմբին հաջողվել է անել:

Այս օրինախախտին բռնել են հենց հանցագործության վայրում` սնունդ գողանալու համար: Պրոֆեսիոնալ կապիկ որսացողները բռնել և բառացիորեն կապել են կենդանուն մինչ վանդակում փակելը։
Այս մեթոդը դաժան է թվում, բայց իրականում ոչ մի վնաս չի պատճառվում կենդանուն: Ավելին՝ նման ձերբակալությունը նույնիսկ օգտակար է կապիկների համար, քանի որ նախքան հանցագործներին ազատելը նրանց զննում է անասնաբույժը: Դժբախտաբար, ձերբակալությունն անհրաժեշտ միջոց է, հակառակ դեպքում կապիկները կսկեն իրենց ավելի վատ պահել: