Հետեւից խփելն ու հետեւից գրկելն էս խորհրդարանի համար նորմալ են


14:10 , 8 մայիս, 2020

Իմ վճարած հարկերից եք գումար ստանում, սա ձեր համար ինքնահաստատվելու տեղ չէ: Չնայած ի՞նչ եմ ասում․ ձեզանից շատերը չգիտեն անգամ, թե առաջին ԱԺ-ն երբ է գումարվել, կամ Հայաստանի դրոշի գույների խորհրդանիշը որոնք են: Ժամանակին նախկիններին սևացնելով եկաք իշխանության, բայց գործընկերս շատ ճիշտ է գրել․ դուք արժանի էլ չեք համեմատվելու Շմայսի հետ: Ես ամաչում եմ, որ անգամ օրվա խորհուրդը չեք հարգել: 

Փայլակ Ֆահրադյան, լիովին համաձայն եմ գրածդ տողերի հետ: Գլխարկով դուխով դարձածներ, թիկունքից խփելը կամ ընկածին խփելը լավ բան չէ, դա առնվազն ձեր ինքնախաբեությունն ա, որ գրում եք ձեր գլխարկներին: Կրկեսը ավելի մատչելի տոմսեր կվաճառ՝ ես վստահ եմ, չնայած այն բանին, որ վերանորոգված է, խնդրում եմ, տեղափոխվեք այնտեղ, իսկ մեր տված հարկերով աշխատավարձը տվեք մի կարիքավոր ընտանիքի, իրենք շատ են:

Շնորհակալություն, ցտեսություն։