19:30 , 8 մայիս, 2020Աշխարհի ամենամեծ շրթունքներն ունեցող կինը, որն ինքնին արդեն տարօրինակ նվաճման հասցեատերն է, իր դեմքի նկարները հրապարակել է 20-րդ ներարկման ընթացակարգից հետո:
Կնոջ անունը Անդրեա Իվանովա է: Նա 22 տարեկան է և Instagram-ի մոդել է Բուլղարիայից:
Չնայած նրան, որ նա արդեն ունի ամենամեծ շրթունքները (հավանաբար, հազիվ թե որևէ մեկը ստուգի), նա ցանկանում է ավելի մեծացնել դրանք:

Այո՛, չնայած Անդրեան արդեն 20 անգամ շրթունքները մեծացրել է, սակայն նա չի պատրաստվում կանգ առնել: Նրան համեմատում են «Բարբի» տիկնիկի հետ, և նա ակնհայտորեն հիացած է նման համեմատությունից:
Անդրեան սկսեցշրթունքները մեծացնել 2018 թվականից: Նա անմիջապես Instagram-ում շատ հետևորդներ ունեցավ:
Այսօր նրա տրանսֆորմացիաներին հետևում է ավելի քան 32 հազար մարդ:

Միգուցե նրանք սիրում են կնոջ տեսքը, բայց հնարավոր է, որ նրանք պարզապես հետաքրքրվում են, թե որքան նա կմեծացնի շրթունքները:
Ի դեպ, սա թանկ հոբբի է: Մեկ ներարկումն արժե մոտ 166 դոլար, բայց Անդրեան հստակ չի հիշում, թե որքան է նա արդեն ծախսել արտաքինի վրա:
