«Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը»․ Լուսինե Սահակյան


18:34 , 7 մայիս, 2020

Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։

Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում։