Կապված վերջին իրադարձությունների հետ մի խոսքով՝ ստացվում է, որ ես միայն դասի գնալիս ծախսելու եմ 300 դրամ, դե հետ գալն էլ այդքան, ուրեմն 600 դրամ միայն իմ ճանապարհածախսին, դրան գումարվում է 300 դրամ բուֆետի մինիմալ ծախս, ուրեմն 900 դրամ միայն պարտադիր միջոցառումներին պետք է հատկացնեմ:
Ես ուսանող եմ, ու բախտս չի բերել, որ թե՛ արվեստ եմ սիրում, թե՛ սպորտ: Հիմա ստացվում է, որ ես իմ էսթետիկ հաճույքներին ծախսելիք գումար առհասարակ չեմ ունենում, քանզի դա շատ թանկ հաճույք է: Դե հայրս միլիոններ չի տպում, մեզ դեռ պետք է կոմունալ վճարներ անել, ուտել, հագնվել, հա՛, հարկերն էլ մի կողմից:
Դիմում եմ Կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, Կապի և տրանսպորտի նախարարությանը.
Իմ դիմումը չի լինելու խնդրանք կամ պահանջ, այլ ընդունեք՝ որպես սպառնալիք, քանզի խնդրում են մարդուն, այլ ոչ իշխանություններին:
Իմ նման ուսանողները բազմաթիվ են, եթե շրջաններից եկող ուսանողներն ունեն ուսանողական ավտոբուսներ, ապա պահանջում եմ երևանաբնակներին նույնպես հատկացնել անվճար ուսանողականներ:
150 դրամ ուղևորավարձի մասին առհասարակ մոռացեք: Էդ 150 դրամը հավասար է արտագաղթողի մեկ տոմսի (եթե իհարկե հասկացաք միտքս): Մեր բնակչությունը չունի այդչափ հնարավորություններ. չենք վճարելու:
Իսկ, եթե 150 դրամը, այնուամենայնիվ, հաստատվի, կառավարությանը խոստանում ենք բողոքի հզոր ալիք, չենթակվելու բացահայտ քայլեր: Ոտքով ու հեծանիվով դասի կգնանք: Դուք ձեր worry վիճակն էլ ավելի մի՛ բարդացրեք, իսկ թե ինչպիսի քայլեր կլինեն, արդեն անակնկալ է ձեր փտած ռեժիմին:
