Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել Կարեն Կարապետյանը


16:20 , 7 մայիս, 2020

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նիստի օրը հայտնի է։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ նիստը կկայանա երկուշաբթի՝ ժամը 13-ին, և Կարեն Կարապետյանը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին։