Փաշինյանի «ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք» արտահայտությունը շատ ավելի վախենալու է հնչում


12:58 , 7 մայիս, 2020

«Ալիևի հետ շփումներում ես զգում եմ, որ ուզում ա, որ հարցը լուծվի» արտահայտությունից հետո Փաշինյանի «Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք» արտահայտությունը շատ ավելի վախենալու է հնչում:

«Ինչ ուզում, բանակցում ենք»-ի արդյունքը միայն տվյալ պահին ինչ-որ բան ստորագրել-չստորագրելը չէ, ինչ ուզել բանակցելով հայկական կողմի դիրքերը կարող են այնքան հետ գնալ ու թուլանալ բանակցային գործընթացում, որ հետո կամ մի 30 տարի պահանջվի հետ բերելու համար, կամ էլ ընդհանրապես անհնար դառնա հետ բերելը: