ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև «Ներման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը


10:08 , 7 մայիս, 2020

ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան։ Օրակարգում ներառված են «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին հարցեր և այլ հարցեր։