Երգչուհի Ադելը կարճ զգեստով լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ապշեցնելով գեղեցիկ կազմվածքով


08:49 , 7 մայիս, 2020

Բրիտանացի հանրահայտ երգչուհի Ադելն Instagram սոցկայքի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և շնորհակալություն հայտնել նախօրեին ծննդյան առիթով ուղարկված բազմահազար ջերմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։

Լուսանկարում երգչուհին լայն թևերով սև կարճ զգեստ է կրում, որը ցուցադրում է նիհարելուց հետո է՛լ ավելի գեղեցկացած կազմվածքը։ Աստղը կերպարը լրացրել է սև բարձրակրունկ կոշիկներով, նուրբ դիմահարդարմամբ, թափված մազերով ու մի քանի մատանիներով։

Հրապարակմանը կից երգչուհին նաև կորոնավիրուսի դեմ առաջնագծում պայքարող մարդկանց է շնորհակալություն հայտնել՝ նշելով, որ նրանք իրենց կյանքը վտանգի տակ դնելով են փրկում ուրիշներին։