Խոշոր հրդեհ՝ Շենգավիթ վարչական շրջանում. մեկ 10-նյակից ավելի հրշեջներ պայքարում են կրակի դեմ


22:50 , 18 հուլիս, 2013

Hayeli.am-ը գրում է.

Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Շենգավիթ վարչական տարածքում: Ինչպես հրդեհի վայրից  hayeli.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով հրշեջներ՝ մեկ 10-նյակից ավելի մարտական հաշվարկներով, պայքարում են կրակի դեմ: Տեղում են նաև Երևանի Ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության կարմիր բերետավորները: Կրակը մեծ ծավալի է, ու հրշեջները մի քանի կողմից են փորձում հանգցնել առաջացած կրակը:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի