«Իմ քայլ»-ի պատգամավորի՝ մանդատը վայր դնելու հարց կա, թե՞ ոչ. Մակունցը պարզաբանում է (Video)


17:14 , 6 մայիս, 2020

Factor.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է հարցերի առատությամբ։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Իսկ հարցին, թե արդյոք վարչության նիստերին քննարկվել է այն հարցը, թե Վարդան Աթաբեկյանը պետք է մանդատը վայր դնի, Մակունցը չմեկնաբանեց՝ շեշտելով, որ նիստերին կարգապահական հարցեր քննարկվում են, բայց դրանք անձնավորելու կարիք չկա։

Հիշեցնենք, որ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը Երևանի քաղաքապետի խոսնակին զանգահարել էր և հորդորել պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին վերաբերող վիրավորական մեկնաբանությունը ջնջել։ Դրանից հետո մամուլում շրջանառվում էր, որ խմբակցության նիստերից մեկին վարչապետը՝ առանց անուն հնչեցնելու, նախատինք է հնչեցրել, որից հետո Աթաբեկյանը նիստի կեսից դուրս է եկել և քննարկվում է այն հարցը, որ պատգամավորը պետք է մանդատը վայր դնի։

Մանրամասները՝ տեսանյութում: