Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 162 դեպք


11:09 , 6 մայիս, 2020

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 162 նոր դեպք: 

Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 24 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1135,  փաստացի բուժվողներինը՝ 1600: Ընդհանուր առմամբ թեստավորվել է  26929 քաղաքացի:

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է: