Զարգացած երկրներում տրանսպորտը բավականին թանկ հաճույք է


20:54 , 18 հուլիս, 2013

Երբ ուսումնասիրում ես տարբեր երկրների տրանսպորտային գնացուցակը՝ մի պահ նույնիսկ զարմանում ես, քանի որ զարգացած երկրներում տրանսպորտը բավականին թանկ հաճույք է (օրինակ՝ Իտալիայում մեկ ուղղությամբ քաղաքային տրանսպորտով երթևեկելը տարբեր քաղաքներում տատանվում է 4-15 եվրո)։ Ավելի խորքային ուսումնասիրելով այդ գնացուցակը՝ հասկանում ես, որ Երևանում տրանսպորտային թանկացման հետ առնչությամբ դժգոհությունները կարելի է մեղմել տրանսպորտի գների ճիշտ թիրախավորմամբ, այսինքն՝ եթե Երևանում տրանսպորտը թանկանում է 50 դրամով, այն թանկանում է Երևանի բոլոր բնակիչների համար՝ անկախ սոցիալական խավից։ Իսկ ճիշտ թիրախավորմամբ քաղաքականություն իրականացնելու դեպքում՝ սոցիալական դժգոհության մեծ մասը կարծում եմ կվերանա։