Չինաստանը բացել է երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղի դեպի Եվրոպա


08:30 , 6 մայիս, 2020

168.am-ը գրում է.

Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հետ, բացվել է մայիսի 4-ին:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երթուղու երկարությունը 10 146 կմ է, անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով և Բելառուսով: Վիլնյուսից բեռները կուղղվեն Եվրոպայի 36 երկիր՝ ներառյալ Իսպանիան, Դանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան:

Երկաթգծի ուղղության գործարկումը դարձավ նոր գիծ միջազգային փոխադրումների համար համավարակի պայմաններում: