Մեծ Բրիտանիայում մեքենաների վաճառքի ամսական ծավալները կրճատվել են 97%-ով


05:30 , 6 մայիս, 2020

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մեքենաների շուկան ապրիլին վատագույն տվյալներն է գրանցել վերջին 7 տասնամյակում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով վաճառասրահների փակմամբ:

Ինչպես փոխանցում է CNN-ը, մեկ ամսում մեքենայի վաճառքի ծավալները նվազել են 97 տոկոսով: Անցյալ ամիս Միացյալ Թագավորությունում ընդամենը 4320 մեքենա է վաճառվել անհատ գնորդներին, բիզնեսներին և ավտոպարկերին: Այս տվյալները հայտնել է Ավտոարտադրողների և առևտրականների միությունը:

Համեմատության համար նշվում է, որ անցյալ տարվա ապրիլին վաճառված մեքենաների քանակը կազմում էր 161․000:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։