«Մաքս փեթրոլի» աշխատակցին խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն. փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել նրան


19:16 , 5 մայիս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ քերական ոստիկանություն է բերման ենթարկվել «Մաքս փեթրոլ» ընկերության աշխատակից Կարեն Հախվերդյանը:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները նրան ասել են, որ մեքենայի վթարի կապակցությամբ պետք է ներկայա ոստիկանության Մաշտոցի բաժին, մինչդեռ խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն
և այժմ թույլ չեն թալիս որպեզի փաստաբանը տեսակցի իր պաշտպանյալին:

«Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից։