ԱԱԾ-ն ամբողջ օրը մեր հեռախոսն է լսում՝ բուն առաքելությունը թողած. Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Խաչատրյանի որդու մասին (Video)


17:23 , 5 մայիս, 2020

Factor.am-ը գրում է․

Բա ինչպե՞ս եղավ, որ փակ սահմաններով, երբ օդային ու ցամաքային ճանապարհները փակ են՝ այդ մարդն անէացավ: Խոսելով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի անհետացման մասին՝ այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«ԱԱԾ-ն ամբողջ օրը մեր հեռախոսն է լսում՝ բուն առաքելությունը թողած»,- շեշտեց պատգամավորը:

Եվ այս պարագայում, ըստ նրա՝ բազմաթիվ հարցեր կան, որ պետք է ուղղել այդ կառույցի ներկայացուցիչներին:

Մանրամասները՝ տեսանյութում: