Նախարար Թորոսյանը նախադեպ առաջացնող այն պաշտոնյան է, ով չի կատարում ՀՀ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը


14:59 , 5 մայիս, 2020
Առողջապահության համակարգը գահավիժում է։ Նախարար Թորոսյանը նախադեպ առաջացնող այն պաշտոնյան է, ով չի կատարում ՀՀ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։ Թորոսյանը հրապարակային բացահայտում է բժշկական գաղտնիք հանդիսացող փաստը։ Թորոսյանն իր անպասխանատու հայտարարություններով սկզբից համավարակի փաստը ծաղրեց, հետո լրջություն հաղորդեց։ Թորոսյանը ինքն է պատասխանատվություն կրում 328 բուժաշխատողների կյանքի և առողջության համար, ովքեր հիվանդացան կորոնավիրուսով։ Հիմա երկրաչափական պրոգրեսիայով ավելանում է հիվանդների քանակը, ոչ մի տրամաբանական բացատրություն չկա, տղեքը փող են աշխատում։