Հայաստանում առողջապահության նախարարը ոչ միայն ոտնատակ է տալիս բժշկական գաղտնիքը, այլև հիմնավորում է, որ այստեղ այդպիսի բան չկա


14:44 , 5 մայիս, 2020

Մի պետություն կա աշխարհում, որի առողջապահության նախարարը ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու անոնս է անում, ոչ միայն ի լուր աշխարհի ոտնատակ է տալիս բժշկական գաղտնիքը, այլ նաև հիմնավորում է, որ այդ պետությունում բժշկական գաղտնիք չկա (առնվազն ինքը չպետք է նման տեղեկության տիրապետեր)։

Պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, նախարարն էլ, դե, գիտեք էլի: