Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է կանխել տղամարդու ինքնասպանությունը. Shamshyan.com


03:30 , 5 մայիս, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Մայիսի 4-ին արտակարդ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հավաքված մի քանի քաղաքացիներ, տեսնելով, որ չեն կարողանում նրան համոզել, որպեսզի հետ կանգնի այդ քայլից, նկատել են այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկաններին և օգնության են կանչել նրանց:

Վկաները նշել են, որ ինքնասպանության փորձ կատարողը երիտասարդ տղա էր: Օգնության հասած ճանապարհային ոստիկանները զրուցել են քաղաքացու հետ և նրան տեսափոխել անվտանգ վայր, որից հետո արդեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները: Հանգամանքները պարզվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։