Իսկ գուցե Փաշինյանի մասնակցությամբ նոր ձայնագրությո՞ւն ի հայտ գա


00:00 , 5 մայիս, 2020
Իշխանության գալուց հետո Փաշինյանը պնդում էր, որ զանգովի արդարադատության վերջը եկել է։ Հետո ի հայտ եկան հայտնի ձայնագրությունները, ու նա աշխարհով մեկ ամոթով մնաց։

Հիմա, երբ Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո իր թիմակիցները «դոշ են տալիս», վստա՞հ են, որ օրերից մի օր էլ մի նման ձայնագրություն չի հայտնվի, որտեղ Փաշինյանի բերանով առաջարկն է հնչում, որը պետք է փոխանցվի Մինասյանին։

Սիրտս վկայում է, որ Փաշինյանը մի բան գիտի ու դրա համար էլ լռում է։ Ճիշտ է, այսպես անհարմար դրության մեջ է հայտնվում, բայց ավելորդ անգամ խայտառակ չի լինի։