Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ


00:32 , 5 մայիս, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և վարչապետի մեկ այլ որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ:

Նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներում: