Արթուր Ալեքսանյանը իր աջակցությունն է հայտնել Գուրգեն Խաչատրյանին


18:13 , 4 մայիս, 2020

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իր աջակցությունն է հայտնել երեկ կալանավորված Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին։

«Գուրգեն, չհանձնվես։ #Respect #Solidarity»,- Ֆեյսբուքում գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչատրյանը ՊԵԿ նախկին նախագահ, իսկ 2019-ից պաշտոնական դիրքի չարաշահման համար կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդին է։