Երկրի նկատմամբ այսչափ չարություն ու թշնամություն ո՞նց է գեներացրել, որ հետևողականորեն ոչնչացնում է բարձրագույն կրթության համակարգը


18:06 , 4 մայիս, 2020

Երկար ժամանակ մտածում էի՝ ո՞վ է ԵՊՀ 100-ամյակի միջոցառման ժամանակ դրված այս ծաղկեպսակի հեղինակը: Ո՞ւմ մտքով էր անցել «հուղարկավորել» 100-ամյա համալսարանը: Այսօր, ծանոթանալով բուհերում ընդունելության քննությունների հետ կապված Արայիկ Հարությունյանի որոշումներին, հասկացա՝ պսակը կարող էր լինել միայն նրա փառապանծ գաղափարը: Միայն թե չեմ հասկանում՝ երկրի նկատմամբ այսչափ չարություն ու թշնամություն ո՞նց է գեներացրել, որ հետևողականորեն ոչնչացնում է բարձրագույն կրթության համակարգը:

Image may contain: 1 person