19:30 , 4 մայիս, 2020Սիցիլիայի իշխանությունները զբոսաշրջիկներին կվճարեն ավիատոմսերի արժեքի 50%-ը և հյուրանոցային ծախսերի մի մասը՝ որպես կորոնավիրուսային պանդեմիայի ավարտից հետո կղզում զբոսաշրջությունը վերականգնելու ռազմավարության մաս:
Կղզում զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարության համաձայն՝ տարածաշրջանային իշխանությունները պատրաստ են վճարել ոչ միայն թռիչքի գնի կեսը, այլև հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր երրորդ գիշերը:
Բացի այդ՝ զբոսաշրջիկները կստանան անվճար տոմսեր թանգարանների և հնագիտական տեղանքների համար: Առաջարկների վաուչերները հասանելի կլինեն Visit Sicily այս կայքում:

Սիցիլիայի իշխանությունները պատրաստ են 50 միլիոն եվրո ծախսել այս ծրագրի վրա, մինչդեռ մարտին և ապրիլին զբոսաշրջության ոլորտն արդեն կորցրել է մոտ 1 միլիարդ եվրո:
Իտալիայում ՀՆԱ-ի 13%-ը բաժին է ընկնում զբոսաշրջությանը, և երկիրն արդեն փնտրում է արդյունաբերությունը վերագործարկելու ուղիներ մայիսի 4-ին նշանակված փուլային կարանտինից հետո: Մարզային տուրիզմի տարածաշրջանային գրասենյակների առաջարկած միջոցառումներից է լողափերում սոցիալական հեռավորությունը:

Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե երբ զբոսաշրջիկների մուտքը թույլատրելի կլինի: Իտալիան երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո COVID-19-ով մահվան դեպքերի թվով: