Անշնորհակալ և քինախնդիր նախկին լրագրող ամուսինները


16:25 , 4 մայիս, 2020

Երեկ՝ մայիսի 3-ին, մամուլի ազատության միջազգային օրն էր, բայց երկրի ղեկավարությունն այնքան «զբաղված» էր, որ անգամ գրավոր ուղերձ չհղեց ԶԼՄ ներկայացուցիչներին: Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Աննա Հակոբյանն անգամ գրառում չարեցին մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ:

Այս քինախնդիր լռության պատճառը մեկն է․ ազատ մամուլը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարության թիվ մեկ թշնամին է: Նիկոլը սովոր է եղել ծախված լրագրությանը, մարդկանցից ամեն ամիս փող վերցնելով լրագրությանը, նրա համար լրագրողը նա է, ով Հովիկ Աբրահամյանից, Արտաշես Թումանյանից, Արթուր Բաղդասարյանից, Հակոբ Հակոբյանից, Սամվել Ալեքսանյանից և մնացած այլ անձանցից չանվանարկելու համար գումարներ է վերցրել ու հարստացել: Նիկոլի համար իսկական «լրագրողը» Հրայր Թամրազյանն է իր` ազատ լրագրությունը բռնաբարած և բռնաբարող թիմով, Նիկոլի համար իրական լրագրողը սուտ, կեղծիք, զրպարտություն և հերյուրանք տարածողներն են, որոնց հրապարակային շնորհավորելու կարիք չունի ինքը:

Հ.Գ. Շնորավորում եմ ողնաշարն ուղիղ պահած բոլոր լրագրողներին և ԶԼՄ-ներին: Դուք էս երկիրը կործանումից փրկելու կարևորագույն կղզյակներից մեկն եք: