Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք


11:07 , 4 մայիս, 2020

Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, մահվան՝ 4 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 205-ի, մահվան դեպքերինը՝ 39-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 36 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1071, փաստացի բուժվողներինը՝ 1393: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 24942 քաղաքացի: