ԱՄՆ-ը հույս ունի ստեղծել կորոնավիրուսի պատվաստանյութը 2021 թվականի հունվարին


13:17 , 3 մայիս, 2020

News.am-ը գրում է․

ԱՄՆ իշխանությունները հույս ունեն ստեղծել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը 2021 թվականի հունվարին, սակայն չեն կարող երաշխավորել դա, շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆոցին, հաղորդւոմ է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ դա հեշտությամբ իրագործելի չէ, սակայն շատ հավանական է,-արձանագրել է նա նշված ժամկետի շրջանակում դեղամիջոցը ստեղծելու հնարավորությունների մասին։-Սակայն կան մի շարք իրավիճակներ, որոնց դեպքում կարող են ծագել դժվարություններ»։ Ֆոցին նշել է, որ ավելի վաղ ԱՄՆ իշխանություններն ընտրել են մի քանի հեռանկարային նախագծեր պատվաստանյութը ստեղծելու համար։

Նշվում է, որ ամերիկացի մասնագետները մտադիր են թեստավորել «կորոնավիրուսի դեմ առնվազն 14 պոտենցիալ պատվաստանյութ»։

Ֆոցին մանրամասնել է, որ չի բացառվում, որ ընթացքում կասկածներ ի հայտ գան պատվաստանյութը կիրառելու անվտանգության հարցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ