Լռություն փոթորիկից առաջ


20:59 , 2 մայիս, 2020
Շատ մոտ ժամանակներս Նիկոլ Փաշինյանի և իր իմպոտենտ կառավարության հրաժարականի պահանջը դառնալու է հանրային օրակարգի թիվ 1 հարցը: Շուտով Փաշինյանը ներթիմային ռակիռովկաներ կանի, կփորձի աղմկահարույց, բայց ապօրինի կալանավորումներ անել, ուժայինները «ձգելու» իմիտացիա կանի և այլն և այլն:
Հենց սկզբից ասեմ` հրաժարականներով, տեղափոխություններով, ուժայիններ փոխելով չի ստացվելու մնալ իշխանության, դրանով առավելագույնը մի քանի օրով/շաբաթով երկարաձգելու եք ձեր` արդեն անցյալում մնացած իշխանությունը: Իսկ «բացառիկ» կալանավորումները էլ ավելի են արագացնելու իմպոտենտների իշխանության ազատ անկումը: