Սևակ Խանաղյանը հրապարակել է կրտսեր որդու առաջին լուսանկարը


17:53 , 2 մայիս, 2020

Ամիսներ առաջ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ երգիչ Սևակ Խանաղյանը երկրորդ անգամ հայր է դարձել, սակայն նախընտրել է չհանրայնացնել այս լուրը և ամիսներ շարունակ գաղտնի է պահել այն։ Կինը՝ Մարիան, Սևակին կրկին որդի էր պարգևել:

Փոքրիկ Դավիթն այսօր դառնում է 1 տարեկան, ինչի առթիվ Սևակն առաջին անգամ հրապարակել է երեխայի լուսանկարը։

Նշենք, որ Սևակի ավագ որդին՝ Բագրատը, արդեն 6 տարեկան է: Երգիչը, երբեմն, լուսանկարներ է հրապարակում նրա հետ: