Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 125 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 2273 է


11:09 , 2 մայիս, 2020

Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2273-ի: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 2273 է: 

Մեկ օրում առողջացածների թիվը 33 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1010,  փաստացի բուժվողներինը՝ 1227: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 23142 քաղաքացի:

Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով առ այսօր Հայաստնաում գրանցվել է մահվան 33 դեպք: