Ինդոնեզիայի կենդանաբանական այգիներում տասնյակհազարավոր կենդանիներ սովամահ լինելու վտանգի տակ են


08:44 , 2 մայիս, 2020
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով Ինդոնեզիայում փակվել են կենդանաբանական այգիները՝ դրանց հազարավոր բնակիչների, այդ թվում՝ վերացման վտանգի տակ գտնվող վագրերի ու օրանգուտանների սովամահ լինելու վտանգի առաջ կանգնեցնելով, գրում է Daily Mail-ը:
Ընդհանուր առմամբ, երկրում փակվել է մոտ վաթսուն այգի՝ շուրջ 70 000 կենդանիներով:
Նշվում է, որ կենդանաբանական այգիների մեծ մասը բնակիչների համար սննդի գումարը ստանում էր տոմսերի վաճառքից, իսկ համընդհանուր կարանտինի պայմաններում իրավիճակը կոլապսային է դարձել:
Ինդոնեզիայի կենդաբանական այգիների ընկերակցության խոսնակը նշել է, որ ստեղծված իրավիճակում իրենք պետք է առավելապես կենտրոնանան երկրի էնդեմիկ կենդանատեսակների, օրինակ՝ սումատրական վագրերի պահպանության ուղղությամբ: