Թե երբ կգործի հանրային տրանպորտը, կախված է առաջիկա մեկ շաբաթվանից, թե ինչ իրավիճակ կունենանք (Video)


15:43 , 1 մայիս, 2020

«Այս պահի դրությամբ մշակվել են այն ուղեցույցները և կանոնները, որոնք կվերաբերեն երկուշաբթի օրվանից չսահմանափակված գործունեության տեսակներին, երբ որ որոշում կկայացվի հանրային տրանսպորտի հետ կապված, զուգահեռաբար ուժի մեջ կմտնեն հանրային տրանսպորտից օգտվելու կանոնները և համապատասխան ուղեցույցը, որը թույլ կտա ճիշտ ձևով շահագործել և ապահովել հնարավորինս անվտանգ երթևեկություն»,- այս մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե այսքան մեծ թվով սահամանփակումներ հանվում են, բայց չի գործում հանրային տրասնպորտը, ինչպե՞ս են քաղաքացիները տեղաշարժվելու, ե՞րբ է նախատեսվում գործարկել հանրային տրանսպորտը, և ի՞նչ լրացուցիչ միջոցներ են նախատեսվում հանրային տրանսպորտւմ անվտանգության կանոնները պահպանելու համար:

«Ինչո՞ւ այս փուլում չի թույլատրվում և սահմանափակված է մնում հանրային տրանսպորտը, քանի որ հանրային տրանսպորտը շատ բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսական գործունեության տեսակ է, որը թույլ է տալիս շատ արագ կերպով տարածել համավարակը: Բոլոր գործողություններն ուղղված են եղել և շարունակում են մնալ համավարակի տարածման այդ շղթան կոտրելուն»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ միջմարզային տրանսպորտն էլ չի գործելու: «Թե երբ կգործի, կախված է այս մի քանի օրերից, գուցե առաջիկա մեկ շաբաթվանից, թե ինչ իրավիճակ մենք կունենանք, ամեն պահի հնարավոր է՝ նոր որոշում կայացվի»,- ասաց նա:

Հարցին էլ՝ հաշվարկներ կա՞ն՝ տարածման ինչ տեմպեր կունենանք այսքան մեծ սահամանափակումները հանելու դեպքում, Սիմոնյանն ասաց, որ սա կարելի է դիտարկել յուրահատուկ թեստի ձև: «Մենք գնում ենք սահմանափակումերի թուլացմանը, բայց միաժամանակ բոլորս՝ թե՛ տնտեսվարողները, թե՛ քաղաքացինեը պետք է ցուցաբերեն բարձր գիտակցություն և կարգապահություն, այսինքն՝ դրանով է պայմանավորված լինելու, թե ինչ տեսակի զարգացում մենք կարող ենք ունենալ՝ կունենա՞նք թվային տեսակի աճ, այսինքն՝ տարածումը ավելի շատ կլինի, թե՞ կպահպանենք այս մակարդակը, կամ էլ ավելի լավ կլինի՝ կիջենցենք տարածման մակարդակը և դրանից արդեն կախված կլինի՝ մենք կշարունակե՞նք պահպանել մեղմ սահամանափակումների ռեժիմը, թե՞ վերադարձ կկատարենք ավելի խիստ սահմանափակումներին»,- ընդգծեց նա: