22:45 , 1 մայիս, 2020Քուվեյթը փոքր, սակայն շատ հարուստ պետություն է, որի տնտեսությունը բարձր մակարդակի վրա է՝ շնորհիվ նավթի պաշարների: Մարդիկ այստեղ արժանապատիվ կյանք են վայելում, չնայած որ գործող օրենքները, որոնց պարտավոր են անվերապահորեն ենթարկվել, արտասովոր բնույթ ունեն:
Աշխարհի ամենահարուստ պետություններից մեկը գտնվում է Ասիայի հարավ-արևմուտքում: Հարևանները Սաուդյան Արաբիան ու Իրաքն են: Դեռևս 25 տարի առաջ այստեղ իրավիճակը չափազանց վատ էր. Քուվեյթի վրա մշտապես հարձակումներ էին գործում, մինչև որ տեղի չունեցավ տնտեսական հրաշքը:
Երկրի բնակչության գրեթե 98%-ը նախընտրել է գյուղերից տեղափոխվել քաղաքներ: Նրանք զբաղվում են բիզնեսով, չնայած որ անձամբ ոչինչ չեն անում: Իրենց փոխարեն աշխատանքը կատարում են գաղթականները, որոնք լավ վարձատրվում են: Անգամ եթե մարդը որոշել է վարկ վերցնել, գումարը վերադարձնելը պարտադիր պայման չէ: Հաճախ պետությունը պարզապես ներում է վարկերը: Քուվեյթում չկան հարկեր, կոմունալ վճարներ. գումար ոչ թե մարդիկ են պետությանը տալիս, այլ ընդհակառակը: Այսպես, Քուվեյթի անկախության 50-ամյակին յուրաքանչյուր քաղաքացում $3500-ական բաժանվեց: Երեխայի համար վճարում են այնքան ժամանակ, մինչև որ այդ «երեխան» չի դառնում 26 տարեկան:

Երկիրը, որը լի է նավթով, առաջին հայացքից տարօրինակ գներ է սահմանել ջրի ու բենզինի համար: Մեկ շիշ ջուրն այստեղ արժի ավելի թանկ, քան 1 լ վառելիքը:
Չնայած այն բանին, որ Քուվեյթը մահմեդական պետություն է, այստեղ արտաքին տեսքին վերաբերող խիստ կանոններ չեն գործում: Երիտասարդությունը գրեթե ամբողջությամբ անցել է եվրոպական ոճին: Սակայն պետությունը կտրականապես արգելում է զվարճանքի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են, օրինակ, ակումբները, ալկոհոլը և այլն:

Արգելվում է ստեղծել քաղաքական կուսակցություններ, իսկ ընտրության իրավունք ունեն միայն 21 տարին լրացած տղամարդիկ: Եթե ամուսինն ու կինն ամուսնալուծվում են, ապա պետությունը կնոջն ամեն ամիս $1500-ի չափով նպաստ է տրամադրում, մինչև որ վերջինս չի սկսում ինքն իրեն ապահովել:
Եթե քաղաքացին կամ զբոսաշրջիկը Քուվեյթի էմիրի հասցեին որևէ տհաճ արտահայտություն անի կամ վիրավորի նրան, ապա ազատազրկման ու տուգանքի կդատապարտի: Պետության առաջնորդի հանդեպ մեծ հարգանք է հարկավոր ցուցաբերել: Այստեղ չի կարելի կանգնել այնպես, որ ոտնաթաթերն ուղղված լինեն մեկ այլ մարդու ուղղությամբ: Աղոթողի դիմացով չի կարելի անցնել, ձեռքսեղմման ժամանակ չի կարելի նայել դիմացինի աչքերի մեջ և երկրորդ ձեռքը գրպանում պահել: Արգելվում է քուվեյթցիներին առանց թույլտվության լուսանկարել: