Նավթ այլևս հարկավոր չէ. ինչպես Սահարա անապատը կկարողանա ողջ մարդկությանն ապահովել էներգայով


20:30 , 1 մայիս, 2020

Էներգիան ավելի ու ավելի անհրաժեշտ է դառնում մարդկությանը, այդ իսկ պատճառով հարկավոր է դրա այլընտրանքային աղբյուրներ գտնել: Այս առումով գիտնականները վաղուց մեծ ուշադրություն են դարձնում Սահարա անապատին: Դրա հսկայական տարածքն ու Արևի տակ լինելու հանգամանքը կարող են մարդկանց ապահովել մեծ քանակությամբ էներգիայով: Անապատի տարածքները գրեթե ոչնչի համար չեն օգտագործվում:

Արևի հասանելի էներգիա

Գերմանացի գիտնական Գերխարդ Նիսն առաջարկել է տարիներով ու անգամ տասնամյակներով բնական էներգիայի աղբյուրներից էներգիայի սպասելու փոխարեն այն վերցնել ուղղակիորեն այլ աղբյուրից: Իհարկե, խոսքը գնում է Արեգակի մասին: Նավթը, գազը, ածուխը կազմավորվում են շատ երկար ժամանակում, իսկ Արեգակը՝ ոչ:

Գիտնականը պարզել է, որ ընդամենը 6 ժամում մոլորակի բոլոր անապատները ստանում են ավելի շատ արևային էներգիա, քան մարդկությունն օգտագործում է ամբողջ տարվա ընթացքում: Սահարա անապատը մոլորակի վրա ամենամեծն է. նրա տարածքը կազմում է 8,600,000 քկմ: Եթե դրա վրա արևային մարտկոցներ տեղադրենք, ապա էներգիայով կապահովվենք ողջ Եվրոպային:

Գերխարդ Նիսը վստահ է, որ աշխարհի բոլոր մարդկանց էներգիայով ապահովելու համար հարկավոր կլինի արևային մարտկոցներով ծածկել անապատի տարածքի ընդամենը 1,2%-ը: Այս հանգամանքը հարկավոր է հաշվի առնել, քանի որ ինչ-որ մի պահի բնական աղբյուրներն ավարտվելու են, իսկ Արեգակի էներգիան մշտական է:

Ներդրում նախագծում և բարդություններ

Իհարկե, նման հսկայական, բայց միաժամանկ անհրաժեշտ ծարգիրն իրականացնելու համար բավական ներդրումներ են հարկավոր: Բանակցություններ ընթանում են, սակայն խնդիրը դեռևս ֆինանսական է: «Desertec» նախագիծը հիմնվել է 2009 թ.: Դրանով նախատեսվում է ոչ արևային եղանակի պայմաններում էներգիան պահել հատուկ պահեստարաններում և փոխանցել մարդկանց: Նախագծի արժեքը 400 մլրդ եվրո է կազմում, և այն ամբողջապես կֆինանսավորվի տարիների ընթացքում: