Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բռնկված հրդեհը մարվել է


10:14 , 1 մայիս, 2020

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ «Եղշատի մատներ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։05-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 6 աշխատակից։