Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակներում եւ բնակարաններում խուզարկությունն ավարտվեց. ոչինչ չի հայտնաբերվել. պաշտպան


22:26 , 30 ապրիլ, 2020

News.am-ը գրում է․

ՊԵԿ նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակներում եւ բնակարաններում իրականացվում էին համաժամանակյա խուզարկություններ, արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ոչինչ չի հայտնաբերվել, հավանաբար փաստաթղթեր  էին փնտրում։ Այս խուզարկություններն իրականում վաղուց կատարվել էին, քանի որ սովորաբար խուզարկություններ արվում են գործի սկզբնական փուլում»,- ասաց Սարգսյանը։

Երեմ Սարգսյանի դիտարկմամբ՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացնելը, այս խուզարկությունները պայմանավորված են Խաչատրյանի՝ օրերս արած հայտարարությամբ. «Այս քայլերն արդեն այդ ուղղությամբ մտածելու համար ոչ մի կասկած  չեն թողում։ Արվում է հնարավոր ամեն ինչ՝ ճնշումներ գործադրելու համար»։

Նշենք, որ Գուրգեն Խաչատրյանը Ucom ընկերության վերաբերյալ հայտարարել էր, որ եղել է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով օտարման պահանջ, հակառակ դեպքում սպառնացել են, որ կլինեն առավել ծանր մեղադրանքներ եւ կալանավորում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ