Ավետիք Էլոյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից


21:53 , 30 ապրիլ, 2020

Ավետիք Էլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից։ Այդ մասին փոխվարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Մինչ փոխվարչապետի խորհրդական նշանակվելը՝ Էլոյանը զբաղեցնում էր քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը: