Գործ ունենք PR-ի համար անձնական տվյալների ապօրինի մշակման հետ. Դանիել Իոաննիսյանը՝ Փաշինյանի՝ հոսանքն անջատված քաղաքացիներին զանգելու մասին


17:19 , 30 ապրիլ, 2020
Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու նրանց հեռախոսի համարները անձնական տվյալ են: Դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում:

Առերևույթ գործ ունենք PR-ի համար անձնական տվյալների ապօրինի մշակման հետ: Համապատասխան գրությունները քիչ անց կուղարկենք վարչապետի աշխատակազմ ու ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: