Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի փոխնախագահը հարձակվում է իշխանության քաղաքական ընդդիմախոսների վրա. Ադեկվադ


00:12 , 30 ապրիլ, 2020

1. Մենք պահանջում ենք միջադեպի տեսագրությունները հրապարակել: Տեղի ունեցածը իշխանության կողմից հերթական սադրանքն էր: Մեզ չհաջողվեց հունից հանել և դատել Մարալիկում խուլիգանների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել և դատել կրիմինոգեն էլեմենտների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել կեղծ «քրիստոսներ» գործուղելով մեր գրասենյակ, մեզ չհաջողվեց երկու տարին շարունակ ձգվող անդադար հայհոյանքների միջոցով: Գործի անցավ ծանր հրետանին՝ ԱԺ փոխնախագահ սադրեց, իսկ իր սադրանքի անպատասխան մնալուց հետո հարձակվեց ու հարվածեց ցուցադրաբար ձեռքերը մեջքի հետև տարած Արթուր Դանիելյանին: Հիմա այդ ամենը ներկայացվում է որպես հարձակում իշխանության ներկայացուցչի վրա:

2. Մենք դատապարտում ենք այն երևույթը, որ ԱԺ փոխխոսնակը արդեն երկու օր է՝ դրսևորում խուլիգանին հարիր վարք: Միևնույն ժամանակ մենք որևէ ափսոսանք չենք զգում, որ խուլիգանական վարք դրսևորած անհատը ստացել է արժանի հակազդեցություն, եթե կուզեք` պատիժ:

3. Միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում են այս իշխանություններն` առհասարակ և Ալեն Սիմոնյանը` մասնավորապես:

4. Ալեն Սիմոնյանը առաջինն է ֆիզիկական ուժ կիրառել, ինչը ֆիքսված է թե՛ տեսագրություններում, թե՛ ականատեսների կողմից, թե՛ Ալեն Սիմոնյանի` «Ազատություն» Ռ/կ-ին տրված հարցազրույցում: Ըստ այդմ, Ալեն Սիմոնյանը զոհ չէ, նա է հրահրել բախում, նա էլ կրում է պատասխանատվությունը դրա հետևանքների, այդ թվում` սեփական առողջությանը պատճառված հետևանքների մասով:

5. Մենք դատապարտում ենք ինքնիրավչությունն ու ամենաթողությունը: Ավելին` մենք վերահաստատում ենք մեր անհանդուժողականությունը այդ երևույթների նկատմամբ և հետայսու էլ խստագույնս պատժելու ենք բոլոր նման դրսևորումները, որոնք կփորձեն կիրառել մեր նկատմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի փոխնախագահը հարձակվում է իշխանության քաղաքական ընդդիմախոսների վրա: Օրը ցերեկով, բազմաթիվ վկաների առջև: Սա է դեմոկրատական բաստիոնը, որում մենք ապրում ենք:

Հրապարակեք տեսագրությունը։