Իրավապահները ԱԺ փոխնախագահի կողմից Արթուրի վրա հարձակվելու դեպքից անմիջապես հետո, կայծակնային արագությամբ առգրավվել են տարածքի բոլոր տեսախցիկների տեսագրությունները


23:40 , 29 ապրիլ, 2020
Հենց նոր իմացա, որ իրավապահները ԱԺ փոխնախագահի կողմից Արթուրի վրա հարձակվելու դեպքից անմիջապես հետո, կայծակնային արագությամբ առգրավվել են տարածքի բոլոր տեսախցիկների տեսագրությունները:
Հիմա ես պահանջում եմ պատկան մարմիններից անհապաղ հրապարակել առգրավված տեսագրությունները, եթե չհրապարակեք, կամ պատահաբար այդ տեսագրությունները «փչանան» ուրեմն մենք բոլորով ֆիքսում ենք, որ Հայաստանում այլևս գործում է վարչապետի ասած սամասուդի «իրավական համակարգը»: